Շաբաթ օրը Լոզանում սիրիական հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունների շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկկողմ հանդիպումը հնարավոր է և, հավանաբար, կկայանա՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա բազմակողմ ձևաչափ է, համապատասխանաբար երկկողմ հանդիպումների անցկացումը ոչ միայն հնարավոր է, այլև այդպիսի բազմաձևաչափ քննարկման անքակտելի մասն է, ընդ որում՝ հաշվի առնելով, որ հանդիպումը կրում է ոչ այնքան արարողակարգային բնույթ, որքան նպատակաուղղված է բովանդակալից բանակցություններին, իհարկե՝ երկկողմ շփումներ տեղի կունենան, այստեղ ամեն ինչ կորոշվի նաև ելնելով քննարկումից»,- ասել է նա Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։
Շվեյցարիայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք տերություններ, մասնավորապես՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան։









































