Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարոկկոն, որը 2009 թվականին խզել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, նոր դեսպան է նշանակել Իրանում:
Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդն ընդհանուր առմամբ նշանակել է 66 նոր դեսպան: Թեհրանում Մարոկկոյի նոր դեսպան է նշանակվել Հասան Համին: Այդպիսով Մարոկկոն 7 տարի անց վերստին դեսպան կունենա Իրանում:
Մարոկկոն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2009 թվականի մարտին՝ Իրանին մեղադրելով իր դեմ տրամադրված լինելու և կրոնական հարցերին միջամտելու համար: Իրանն իր հերթին Մարոկկոյում դեսպան նշանակել է 2015 թվականի հունվարին:









































