ԱՄՆ-ի հարավ-արևելքում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 42-ի՝ հայտնում է CBSN հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր 38 զոհի մասին։
Մահվան նոր դեպքերը տեղի են ունեցել Հյուսիսային Կարոլինայում, որտեղ զոհերի թիվն առավել մեծ է։ Հոկտեմբերի 7-ից այնտեղ զովել է 22 մարդ։
ԱՄՆ-ի տարածքը փոթորկի լքելուց հետո արդեն 5-րդ օրն է՝ առանց էլեկտրականության են մնում 43.7 հազար սպառողներ։ Որոշ բնակավայրեր հեղեղված են մնում։
«Մեթյու» փոթորիկն ամենահզորն է Ատլանտյան օվկիանոսում 2007 թվականից ի վեր։







































