Ֆրանսիական «Հառաջի» փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատը, ինչպես նախատեսված էր, հոկտեմբերի 12-ին սկսել է քննարկել «Քաղաքացիություն և ազատություն» օրենքի բարեփոխված օրինագիծը: Կեսգիշերն անց, քննարկումները դեռ չավարտած, նիստի նախագահը որոշել է ուրբաթ օրվան հետաձգել 37-րդ, 38-րդ հոդվածների քննարկումը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:
Քննարկումներին հետևել են Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները՝ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը:
Հատկանշական է, որ նույն իրիկունը՝ այն ժամերին, երբ ընթանում էին քննարկումները, Սենատի նախագահը՝ Ժերար Լառշեն, ընդունել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանին, և այդ հանդիպմանը հաջորդել է Սենատի ֆրանս-թուրքական բարեկամության խմբի ընթրիքը:
Պարզ զուգադիպությո՞ւն է, թե՞…







































