ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 14-ին արտաքին քաղաքականության բարձրաստիճան խորհրդականների հետ խորհրդակցություն կանցկացնի, որպեսզի դիտարկի Սիրիայի հակամարտության լուծման գործողությունների հնարավոր տարբերակները, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին:
Աղբյուրները հայտնել են, որ տարբերակներից մեկը դիտարկվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածները Սիրիայի զինվորականների բազաներին, զինապահեստներին և ռադիոլոկացիոն կայաններին: Ընդ որում՝ աղբյուրները քիչ հավանական են համարում, որ Օբաման կաջակցի այդ պլանին:
Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը:









































