Ռուսաստանը շարունակում է բանակցությունները՝ ուղղված ԵԱՏՄ-ի և Չինաստանի կողմից իրականացվող «Մետաքսե ճանապարհի» տնտեսական գոտու զուգակցմանը՝ հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի հարցերով նախարար Դենիս Մանտուրովը ԲՐԻԿՍ-ի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Չինաստանի կոմերցիոն նախարարությունը 2016 թվականի հունիսի 25-ին հայտարարել էին առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին ուղղված բանակցային գործընթացի գործարկման մասին: Ապագա համաձայնագիրը կդառնա զուգակցման բաղադրիչներից մեկը։









































