Ամերիկացի 50-ամյա երգչուհի Ջանեթ Ջեքսոնը People-ին տված հարցազրույցում հայտարարել է իր առաջին հղիության մասին՝ այդպիսով հաստատելով ավելի վաղ շրջանառվող լուրերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Շնորհակալություն Աստծուն, որ օրհնեց մեզ»,- ասել է երգչուհին ամսագրին տված էքսկլյուզիվ հարցազրույցում: Հարցազրույցը հրապարակվել է լուսանկարի հետ միասին, որում երևում է երգչուհու մեծացած փորիկը:
People-ի ևս մեկ աղբյուր հաղորդել է, որ Ջեքսոնը և նրա ամուսինը՝ կատարցի միլիարդատեր Վիսամ ալ Մանան, շատ ուրախ են ընտանիքի համալրման համար:










































