Հոնկոնգում աճուրդում 104 հազար դոլարով իրացվել է «Վերադարձ ապագա» ֆիլմից Nike-ի ինքնակոճկվող մարզակոշիկների մեկ զույգ։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Գնորդի անունը չի հաղորդվում։
Ստացված գումարի մի մասն ուղղվել է J. Fox Foundation (MJFF) հիմնադրամ, որը զբաղվում է Պարկինսոնի հիվանդության հետազոտմամբ։
Մարզակոշիկները վաճառքում կհայտնվեն 2016 թվականի աշնան վերջին։










































