Սիրիական Հալեպի արևելյան շրջանների ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, հայտնում են ակտիվիստները և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները, հայտնում է BBC-ն:
Նրանց տվյալներով` Հալեպի արևելյան մասի քաղաքացիական օբյեկտների վրա մեկ օրում կատարվել է 25 ավիահարված:
Ամենաշատ մարդ զոհվել է շուկայի վրա կատարված ավիահարվածի հետևանքով: Ակտիվիստների տվյալներով` այնտեղ զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում կանայք և եևեխաներ:
Հոկտեմբերի 11-ին ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները նորացրել են Հալեպի բնակելի թաղամասերի վրա ավիահարվածները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ: Սիրիացի ակտիվիստների խոսքով` երեքշաբթի օրվա ավիահարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ երեխաներ:








































