Foodles Production Ltd պրոդյուսերական ընկերությանը, որն աշխատում էր «Աստղային պատերազմների» վերջին դրվագի վրա, տուգանել են 1.6 միլիոն ֆունտով այն բանից հետո, երբ նկարահանման հրապարակում Հարիսոն Ֆորդը կոտրել է ոտքը, հայտնում է BBC-ն:
Դերասանը Pinewood կինոստուդիայում վնասված է ստացել Հան Սոլոյի դերը կատարելու ժամանակ:
Հաղորդվում է, որ Ֆորդի ոտքը ճզմել է աստղագնացի հիդրավլիկ դուռը: Պատահարից հետո դերասանին վիրահատել են, իսկ նկարահանումները դադարեցվել:









































