Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ այցելությունից իր հրաժարվելը բացատրել է այցի հիմնական թեման ոչ թե ռուսական կրոնամշակութային կենտրոնի բացումը, այլ Սիրիայի իրավիճակը դարձնելու Ֆրանսիայի իշխանությունների որոշմամբ: Այդ մասին նա հայտնել է հոկտեմբերի 11-ին Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ կրոնամշակութային կենտրոնի բացումը պետք է լիներ այցի գլխավոր թեման, սակայն Փարիզը Սիրիայի հարցով տարաձայնությունների, մասնավորապես Հալեպ քաղաքի իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել միջոցառումը:






































