Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակը: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել է Ուկրաինայի իրավիճակը, մասնավորապես Ուկրաինայի ներսում հակամարտության կարգավորման համար հետագա միջազգային աջակցության հեռանկարները` 2015 թվականի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնության անշեղորեն կատարման ճանապարհով»,- ասված է հաղորդագրությունում:
Զրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել տարբեր ձևաչափերով խորհրդակցությունները:
Պուտինը, Օլանդը և Մերկելը նաև քննարկել են Սիրիայի իրավիճակը և նշել ջանքերի համակարգման կարևորությունը ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում:









































