ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Քլինթոնի արշավի ներկայացուցիչների նամակագրության վերաբերյալ WikiLeaks-ի հերթական հրապարակումներն անվանել է ցնցող, սակայն նշել, որ ամերիկյան մամուլը չի ցանկանում օգտագործել այն։
«Մամուլը չի ցանկանում գրել այդ մասին։ Այն, ինչ հրապարակվում է, ցույց է տալիս, որ նա իսկական խաբեբա է։ Նա տարբեր բաներ է ասում իր դստերն ու հանրությանը, սակայն մամուլը չի արձագանքում դրան»,- ասել է Թրամփը FOX News-ի հետ հարցազրույցում՝ նշելով, որ FOX News-ը բացառություն է։







































