ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կնշանակվի հոկտեմբերի 13-ին, երբ համաշխարհային կազմակերպության անդամ-պետությունները կքվեարկեն այդ պաշտոնի միասնական թեկնածու, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի համար, ասված է դեսպանություններ ուղարկված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նամակում, հայտնում է RIA Novosti-ն:
«Պատիվ ունեմ ձեզ տեղեկացնելու այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը՝ համաձայն 113 կետի, հայտարարվել է հինգշաբթի, 2016 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին Գլխավոր ասամբլեայի դահլիճում»,- ասված է նախագահ Փիթեր Թոմսոնի նամակում:
ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 6-ին Գուտերիշին պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի միասնական թեկնածու:







































