Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման հանդեպ, սակայն երկխոսությունն ընթացքի մեջ է.
«Սիրիայի վերաբերյալ անկասկած կան նրբություններ, կան մոտեցումների հարցում տարբերություններ։ Սակայն ծայրահեղ դեպքում ընթանում է երկխոսություն, և կողմերը ցուցաբերում են այդ երկխոսության զարգացման քաղաքական կամք, ինչն ինքնին դրական գործոն է»։
Պեսկովն այդպես է պատասխանել Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումների հնարավոր մերձեցման մասին հարցին։
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները մոտեցել են։








































