ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի բանավեճի երկրորդ փուլից հետո YouGov-ի հարցման տվյալներով՝ Քլինթոնին բանավեճի հաղթող է համարում հարցվածների 47%-ը, Թրամփին՝ 42%-ը: Բացի դրանից՝ հարցված կանանց 50%-ը կարծում է, որ բանավեճում հաղթել է Քլինթոնը, 38%-ը՝ Թրամփը: Տղամարդկանց 46%-ի կարծիքով՝ հաղթել է Թրամփը, ըստ 43%-ի Քլինթոնը:
Հարցումն անցկացվել է բանավեճը դիտած 812 գրանցված ընտրողների շրջանում:









































