Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ իրականացվող ռազմական գործողության մասին:
Դրա համաձայն՝ օգոստոսի 29-ից իրականացվող գործողություններում սպանվել է անվտանգության ուժերի 88 ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ վնասազերծվել է 537 PKK-ական: Հայտարարության մեջ նշված է, որ PKK-ի դեմ պայքարը շարունակվելու է:







































