Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է, որ իր թիմը պետք է ավելի շատ հեռահար հարվածներ կատարի:
«Տեսնենք, թե ինչ կասի մարզիչն այս կապակցությամբ: Եթե այդպես մենք կարող ենք ավելի շատ գոլեր խփել և հաղթել, ինչպես Վիենում, ապա ավելի հաճախ հեռահար կկիրառենք:
Կարծում եմ, որ դա մեր թիմի լավագույն զենքն է, որը պետք է օգտագործվի: Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- Goal-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:







































