Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Ջոլի-Փիթ աստղային զույգի բաժանման պատճառը արաբ շեյխն է, որը սիրահարվել է Անջելինային, մինչդեռ պաշտոնապես ասվում է, որ պատճառը երեխաների հետ կապված միջադեպն է՝ գրում է newsyou.info-ն:
Ենթադրվում է, որ 50-ամյա հարուստ արաբը Ջոլիի ուշադրությանն է արժանացել, երբ վերջինս ՄԱԿ-ի առաքելությամբ մեկնել էր Մերձավոր Արևելք: Նույնիսկ ասում են, որ դրա մասին նա ինքն է պատմել Բրեդին թռիչքի ժամանակ, և Բրեդը այնքան է զայրացել, որ ձեռք է բարձրացրել սեփական որդու վրա:
Կար ևս մի տարբերակ՝ Փիթի և դերասանուհի Մարիոն Կոտիյարի ենթադրյալ կապը, որ իբր հայտնաբերել է Ջոլիի վարձած հետախույզը: Ամուսիններն իրենք ոչ մի տարբերակն էլ չեն հաստատում՝ հայտարարելով, որ ոչ մի երրորդ անձ մեղավոր չէ իրենց բաժանման հարցում:









































