Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագահը Նյու Յորքում կմասնակցի հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներ:









































