Սիրիայում հրադադարի ռեժիմի բացակայության դեպքում կարգավորումը կարող է ընթանալ միայն հիմնվելով «սահմանափակ երաշխիքների վրա, որոնք տալիս են հակամարտող կողմերը»: Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Միջազգային Կարմիր խաչի, Կարմիր մահիկի համար պետք է ապահովվեն արևելյան Հալեպ հասանելիության պաշտպանական հնարավորություններ, որպեսզի ծայրահեղ կարճ ժամանակահատվածում օգնեն մարդկանց, ովքեր տառապում են սովից և ծարավից»,- հայտնել է Շտայնմայերը Պետերսբերգյան բանակցություններում ելույթի ժամանակ:
Նախարարի խոսքով՝ դա չափազանց բարդ խնդիր է, սակայն տարածաշրջանում հրադադարի շարունակման բանակցությունների ձախողումը չի կարող պատճառ դառնալ դադարեցնելու բանակցությունները բնակչությանը մարդասիրական օգնություն մատակարարելու հարցով:









































