Ամերիկյան Լեյքլենդ քաղաքում (Ֆլորիդա նահանգ) ավտոմեքենա առևանգողները զինված ներխուժել են McDonald’s արագ սննդի ռեստորան և պատանդ են վերցրել հաստատության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Fox 13 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ դեպքը սկսվել է ավտոմեքենայի զինված առևանգումից: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրաբար առևանգված տրանսպորտը, որոնք թողել էին չարամիտները և այնուհետև մտել էին ռեստորան:
Որոշ մարդիկ հասկացել են, թե ինչ է տեղի ունենում, և հասցրել են լքել հաստատությունը, սակայն աշխատակիցների մի մասը մինչև այժմ հավանաբար ներսում են:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, դեպքի վայր են ժամանել ոստիկանական բազմաթիվ ուժեր և հատուկջոկատայիններ:







































