Friday, 03 07 2026
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:

«Տիկին քաղաքապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Մենք առանձնակի ենք կարևորում Փարիզի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, և համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքի համար, ինչը ևս անչափ կարևոր է մեզ համար: Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն կտա մեզ էլ ավելի ընդլայնելու համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Ըստ այդմ, տիկին քաղաքապետ, կառաջարկեմ ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի և հստակ կներկայացնի այն ուղղությունները, որոնցում մենք ունենք համագործակցության լայն հեռանկարներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա ընդգծել, որ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ տա:

«Պարոն քաղաքապետ, ինձ համար իսկապես հաճելի է գտնվել մի քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը, ինչի խոսուն ապացույցն է նաև ընդլայնված պատվիրակության կազմով մեր այստեղ գտնվելը: Երկու մայրաքաղաքների հաջողված համագործակցությունը նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամության արդյունքն է, որն ամուր թելերով է կապված: Փարիզի զարգացման գործում պետք է առանձնակի կարևորեմ հայ համայնքի դերակատարումը, որն, անշուշտ, մեծ է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Պարոն քաղաքապետ, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հրավերի համար, շնորհակալ եմ նաև Ձեր այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն: Վստահ եմ, որ առաջիկայում մենք կգրանցենք իսկապես շոշափելի արդյունքներ»,- նշել է Անն Իդալգոն և հույս է հայտնել, որ ապագայում առիթ կունենա փոխադարձ այցով Փարիզում հյուրընկալելու Երևանի քաղաքապետին:

11ba3fb2179d5aa9e3ab65443b370be85d483494

997153522d306da7b2c28b597eebd9b4e37a6464

255c09e5d916d3a78af86281cfb3098032c5748a-1

08bdcad2e09d0e9699f041eca7ff5e8c476a45d4-1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում