Բրիտանացի նեյրոկենսաբան Մեդլին Լանքասթերը կարողացել է մաշկից մարդկային իսկական ուղեղ աճեցնել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Իր նպատակին հասնելու համար նեյրոկենսաբանն օգտագործել է մաշկի նմուշների ցողունային բջիջներ՝ նախօրոք մշակված անհրաժեշտ վիտամիններով ու սննդանյութերով: Դրանից հետո նյութը դրել են հատուկ կենսագելի մեջ աճեցման համար:
Միաժամանակ, փորձագետի խոսքով՝ աճեցված ուղեղն ընդունակ չէ զգալ: Չնայած դրան՝ ստացված մոդելը գիտությանը շատ կօգնի ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աուտիզմը և շիզոֆրենիան և այլ նևրոտիկ խանգարումներ:








































