Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո առնվազն 3 թուրք դիվանագետներ ապաստան են խնդրել Գերմանիայում։
Այդ մասին հայտնել են WDR-ը, NDR-ն ու Süddeutsche Zeitung-ը։ Ընդգծվում է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել է գերատեսչության մի շարք դիվանագետների, այդ թվում նաև 8 դիվանագետի, որոնք ավելի վաղ աշխատել են Գերմանիայում։








































