Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը պետք է նոր ազդակ դառնա ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը. «Մեր նախագահի հրավերով ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կժամանի Ստամբուլ՝ մասնակցելու համար 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին:
Այդ այցի ընթացքում պլանավորված է նախագահների հանդիպում, որի ժամանակ նրանք կքննարկեն երկկողմ ու տարածաշրջանային խնդիրներ:
Ակնկալվում է, որ այդ հանդիպումը կդառնա օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում և սեպտեմբերի 3-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացված հանդիպումների շարունակությունը և նոր ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկած գործընթացին և իր ներդրումը կունենա համագործակցության ընդլայնման մեջ»:







































