Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ այլևս չի անհանգստանում արհեստական ինտելեկտներից և ռոբոտներից: Այդ մասին նա պատմել է Business Insider-ին տված հարցազրույցում:
Վոզնյակը նշել է, որ ավելի վաղ ռոբոտներին համարում էր լուրջ սպառնալիք, քանի որ նրանց ներմուծումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման: Սակայն այժմ նա համարում է, որ մեքենաներն ընդունակ չեն դառնալ այնպես խելացի, ինչպես մարդը նրան փոխարինելու համար:










































