Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Բելառուսը նավթի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Իրանի հետ, քանի որ նավթի ու գազի շուրջ Ռուսաստանի հետ վարվող բանակցություններում բարդություններ են ծագել:
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, որն իր նավթի մատակարարումների համար փնտրտուքի մեջ է, և որը մեզ համար կնվազեցնի գինը»,- ասել է Լուկաշենկոն:
Խոսելով Ռուսաստանի հետ նավթագազային խնդիրների մասին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ ի հայտ են եկել նոր առաջարկներ, և որ Բելառուսը պատրաստ է փոխզիջումներին. «Կան ինչ-ինչ նոր առաջարկներ: Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը միջամտել է այդ հարցին, և մենք կգտնենք այդ հարցի լուծումը: Մենք պատրաստ ենք փոխզիջումների»:










































