ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բոլոր նորմատիվ ակտերի մոտ 70 տոկոսը կարելի է չեղարկել՝ փոխանցում է Reuters-ը։
«Մենք պատրաստվում ենք չեղարկել վիթխարի քանակությամբ կարգավորիչ նորմեր։ Ես կասեի նույնիսկ, որ այդ նորմերի 70 տոկոսից կարելի է հրաժարվել։ Դրանք արգելակում են բիզնեսի զարգացումը»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում։
Հանրապետականի ելույթից կարճ ժամանակ առաջ, սակայն, Թրամփի օգնական Էնթոնի Սկարամուչին հայտարարել էր, որ Թրամփը մտադիր է հրաժարվել գործող նորմատիվ ակտերի միայն 10 տոկոսից:








































