Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք զինվորականները երեկ երեկոյան կրակել են թուրք-սիրիական սահմանը հատել փորձող սիրիացիների վրա:
Սպանվել է 1 և վիրավորվել 2 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Քըզըլթեփե և սիրիական Դար Բասիա քաղաքի շրջանում: Զոհվածը 15 տարեկան դեռահաս է:
Զինվորականները պնդում են, որ մի քանի անգամ զգուշացրել են սիրիացիներին, սակայն նրանք չեն արձագանքել:








































