Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը աջակցում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի թեկնածությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշմանը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Օլանդն աջակցել է Գուտերիշին, մինչդեռ Մերկելը ցանկացել է տեսնել այդ պաշտոնում եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևային»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Քվեարկության 6-րդ ռաունդի արդյունքներով՝ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը արտահայտվել են հաջակցություն Գուտերիշի թեկնածության, որը 2005-2015 թթ. եղել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար, ևս 2-ը չեզոք են արտահայտվել։







































