Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի սահմանապահ ու առափնյա պահպանության գործակալությունը իր առաջին առաքելության շրջանակներում 25 եվրոպացի սահմանապահ է տեղակայել Թուրքիայի ու Բուլղարիայի սահմանին: Այդ մասին Բուլղարիայում առաջին առաքելության գործարկման արարողակարգի ժամանակ հայտարարել է ներկայումս ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ՆԳՆ պետքարտուղար Դենիս Սակովան:
Նրա խոսքով՝ 25 ոստիկանից բաղկացած առաջին այդ խմբի առաքելությունը կտևի մեկ ամիս, և նրանք կպաշտպանեն ԵՄ-ի սահմանները:
Առաջին առաքելությունից հետո թուրք-բուլղարական սահմանին կհաջորդեն այլ առաքելություններ, որոնք կգործեն նաև Միջերկրական ծովում, որպեսզի ներգաղթյալների հոսքի դեմ հաջողությամբ պայքարեն ոչ միայն բալկանյան երթուղով, այլև՝ միջերկրածովյան ուղով, տեղեկացրել է Սակովան:







































