Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշը բարձրացել է և հասել այս տարվա մայիսից ի վեր լավագույն ցուցանիշին: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է YouGov պորտալը The Huffington Post-ի ֆրանսալեզու տարբերակի և iTele հեռուստաալիքի համար։
Հարցման տվյալներով՝ պատասխանողների 16 տոկոսը դրական է գնահատել Օլանդի գործունեությունը որպես նախագահ՝ 2 տոկոսով բարձր, քան մայիսին։
Բացի այդ, աճել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի ժողովրդականության վարկանիշը։ Նրա վարկանիշը մայիսից բարձրացել է 3 տոկոսով՝ հասնելով 18 տոկոսի։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 28-29-ը՝ մոտ 1000 մարդու շրջանում։







































