Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Կալաբրիա շրջանի մաֆիայի ղեկավարին, որը թաքնված է եղել իր տան գաղտնի մասում, հայտնում է Reuters-ը: Ոստիկանության տվյալներով` Անտոնիո Պելեն ոստիկանությունից թաքնվել էր պահարանի հետևի խորշում:
Նշվում է, որ 54-ամյա Պելեն հանդիսանում է երկրի ամենավտանգավոր հանցագործներից մեկը: Նրան սպառնում է 20 տարվա բանտարկություն թմրանյութեր տարածելու և զենքի մաքսանենգության համար, ինչպես նաև այն բանի համար, որ հանդիսանում է մաֆիոզ կլանի անդամ: Նա ոստիկանությունից թաքնվել է 5 տարի:








































