ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը իր ջանքերն ուղղում է Սիրայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, հայտնում է TASS-ը:
«Մեր աշխատանքն ուղղված է քաղաքական լուծում գտնելուն, այլ ոչ թե այլ էլեմենտներին»,- պատասխանել է նա այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք ԵՄ-ն նոր պատժամիջոցնել մտցնել Ռուսաստանի նկատմամբ` կապված Սիրիայում իրադրության հետ:
Մոգերինին նաև նշել է, որ ԵՄ իշխանությունները դեռևս հավատում են ճգնաժամի քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծմանը:








































