Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է 540 զինվորականի պաշտոնանկության մասին, որոնց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մասնակցելու համար։
Ընդգծվում է, որ նրանցից 427-ը բաժին են ընկել ռազմաօդային ուժերին, 113-ը՝ ռազմածովային ուժերին։ Նրանցից 368-ը սպաներ են։ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորվել է 32.000 մարդ։






































