Tuesday, 23 06 2026
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

Սերժ Սարգսյանը ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները:

ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է հյուրերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկամ Գերմանիային խաղաղություն և հետագա բարգավաճում:

Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահը հաճույքով է հիշել նաև ս.թ. ապրիլին Գերմանիա կատարած իր այցը և փոխըմբռնման ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Զինգհամմերի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը առաջին քրիստոնյա երկիր կլինի արդյունավետ և լի անմոռանալի տպավորություններով, ինչը երկկողմ հարաբերությունների սերտացման ուղղությամբ ջանքերին ավելի մեծ հաստատակամություն կհաղորդի:
Համակարծիք լինելով, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ զրուցակիցներն այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում զգալիորեն կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ վերջին ժամանակաշրջանում Բունդեսթագի խորհրդարանականները Հայաստանից բացի, այցելում են նաև Լեռնային Ղարաբաղ՝ տեղում անմիջականորեն ծանոթանալու ԼՂ հիմնախնդրին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, որն արտահայտվեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևով:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցությունը Հայաստանի համար կարևորվում է նաև Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում՝ հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը ԵՄ կառույցներում և շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին Գերմանիայի օժանդակության համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջպետական հարաբերություններում հատուկ տեղ զբաղեցնող գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ չնայած Գերմանիան ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման, բայց կիսում են նույն արժեքները: Նրա խոսքով, գերմանացիներն աշխարհի առաջին քրիստոնեական պետության հետ հատուկ զգացումով են կապված, և պատմական ճշմարտությունը փաստող Հայոց ցեղասպանության բանաձևն էլ միտված է խաղաղությանը, քանի որ նրա համոզմամբ, ճշմարտությունը խաղաղության հասնելու համար կարևոր նախապայման է:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին և խաղաղությանն սպառնացող մարտահրավերներին:

Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հազեն ՀՀ Նախագահին է հանձնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դրույթների համաձայն 2008թ. ձուլված 29 բրոնզե աղավնիներից մեկը: Աղավնին տրվում է այն քաղաքական, պետական գործիչներին, ովքեր պայքարում են խաղաղության և հատկապես կրոնական ազատությունների համար:

Ի դեպ, նախկինում նման պարգևի են արժանացել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, Դալայ Լաման, Միխայիլ Գորբաչովը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում