Ձերբակալված լինելը տարօրինակ երազանք է, որը ամերիկյան Սենթ Լուիս քաղաքից 102-ամյա թոշակառու Իդի Սիմսը ցանկացել է կյանքի կոչել մահանալուց առաջ: Տեղացի ոստիկանների շնորհիվ Իդիի ցանկությունն իրականացել է՝ գրում է CNN-ը:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ բեմադրված ձերբակալությունն իրականացվել է բոլոր կանոնների համաձայն. ժամանակավորապես սահմանափակվել է թոշակառու կնոջ տեղաշարժման ազատությունը, Սիմսին հագցրել են ձեռնաշղթաներ:
Ոստիկանների խոսքով՝ կինը շատ հուզված է եղել ձերբակալության ժամանակ և իրավապահներին շնորհակալություն է հայտնել իր երազանքի իրականացման համար:
«Այս աշխարհը հիասքանչ է, պետք է միայն բացել աչքերն ու նայել շուրջը»,- ասել է նա երազանքի իրականացումից հետո:







































