Փոթորիկների մասին նախազգուշացման ԱՄՆ ազգային կենտրոնը փոթորկի նախազգուշացում է արել Ֆլորիդա նահանգի համար։ «Մեթյու» փոթորիկը շարժվում է Կուբայի հյուսիսարևելյան ափից, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կապված ցիկլոնի մոտենալու հետ՝ տարհանվել է առնվազն 899 հազար մարդ։ Ներկայում քամու արագությունը հասնում է 215 կմ/ժամի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կարիբյան տարածաշրջանով «Մեթյուի» անցնելը արդեն ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել Հայիթիում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոլումբիայում։ Զոհերի մասին տեղեկությունները տարբեր են։ Պաշտոնական տվյալներով՝ կարիբյան տարածաշրջանում մահացել է առնվազն 9 մարդ։









































