Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հավանության արժանացնել միջուկային համաձայնագրին հակասող օրենքները, ապա Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ.
«ԱՄՆ Կոնգրեսը ներկա դրությամբ հավանության է արժանացրել մի շարք օրինագծեր՝ ուղղված Իրանի դեմ։ Այժմ նա տվյալ ոլորտում ևս 50 օրենքներ ընդունելու շեմին է։
Անհրաժեշտ է պարզաբանել, որ այդ օրինագծերը հավանության է արժանացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, սակայն դրանք դեռ հաստատման կարիք ունեն Սենատի կողմից։
Այդ օրինագծերի մեծ մասը ուղղված է նրան, որ իրավիճակը շրջեն Իրանի դեմ։ Եթե Սենատն ու Կոնգրեսը հավանության արժանացնեն օրինագծերը, որոնք կհակասեն միջուկային համաձայնագրին, ապա մենք պետք է ընդունենք անհրաժեշտ միջոցներ»։









































