Մեծ Բրիտանիան իրավունք չունի իր զինառայողներին օրենքից վեր դասելու, երբ խոսքը գնում է ռազմական գործողությունների գոտիներում կտտանքների ու այլ հանցագործությունների մասին: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կառավարական և քաղաքական հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալան Հոգարտը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էին, որ ռազմական գործողություների գոտիներում ծառայություն անցած զինվորականները դուրս կբերվեն մարդու իրավունքների պաշտպաության մասին եվրոպական կոնվենցիայի գործողությունից։
Ֆելոնն ընդգծել է, որ այդ միջոցառումներն ուղղված են ոչ թե զինծառայողների անպատժելիության ապահովմանը, այլ նրանց սուտ մեղադրանքների հոսքից ազատելուն։









































