ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այս ՏԻՄ ընտրությունները իրենց քաղաքականացման, իրենց մրցակցության բարձր աստիճանով որակապես տարբերվում էին մյուս ընտրություններից: Ընտրախատումների և ճնշումների մասին մեծ թվով ահազանգեր չկային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վարդանյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ի գրանցած արդյունքներին նշեց. «Համայնքներ կան, որտեղ մեր առաջադրած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գործող գյուղապետերին՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան և կոտայքի մարզի Զովունի գյուղերում, բայց Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքներով մենք բավարարված չենք, դժգոհ ենք: Եթե Վանաձորում կարողացանք հաղթահարել 6,4 տոկոսով շեմը հաղթահարել, ապա Գյումրիում նույնիսկ այդ շեմը չհաղթահարեցինք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































