Այս ընտրությունները «Համախմբում» կուսակցության համար քննություն են. այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:
«Առավոտվանից նկատվել են այն բոլոր ավանդական ընտրախախտումները, որոնք սովորաբար լինում են Հայաստանում ընտրական գործընթացներում: Մենք առավոտյան հայտարարություն տարածեցինք մի քանի տեղամասերի մոտ՝ դրսում, ընտրողների կամքի վրա ազդելու դեպքերի մասին, ընդ որում՝ քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքապետի եղբոր և նրա մերձավորների կողմից: Տեղամասին մոտ կագնել են և ընտրողերին ուղղորդել են, թե ում ընտրեն: Դիտորդները ևս ֆիքսել են դա: Մենք այդ մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը:
Մեր վստահված անձի կողմից հստակ ֆիքսվել է կարուսելի դեպք: Դրսում ևս դիտորդները ֆիքսվել են կարուսելի դեպքեր: Ինչ-որ մեկը նկարել է իր քվեարկած քվեաթերթիկը»,-ասաց Ս. Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































