Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը ընդունել է երկրի տարածքի խողովակաշարերով ռուսական նավթի փոխադրման տարիֆների բարձրացման մասին որոշում: Համապատասխան փաստաթուղթը հոկտեմբերի 1-ին տեղադրվել է նախարարության կայքում: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Բելառուսի Հանրապետության տարածքում «Gomeltransneft Բարեկամության» և «Polotsktransneft Բարեկամություն» բաց բաժնետիրական ընկերություններին պատկանող խողովակաշարերով նավթի փոխադրման տարիֆը սահմանել համաձայն որոշման»,- ասվում է փաստաթղթում:







































