Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Տարածաշրջանում լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը. Յուրի Խաչատուրով

ԶՈՒ գլխավոր շտապի պետ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:

Սեպտեմբերի 21-ը` Անկախության օրը, այս տարի տոնում ենք մի առանձնակի շուքով, քանզի մեր երիտասարդ հայրենիքը բոլորել է իր 25-րդ հոբելյանական տարին:

Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը:

Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը: Քսանհինգ տարին պետության պատմության մեջ փոքր ժամանակահատված է, բայց այն կերտող սերնդի համար դա պայքարի ու տքնաջան աշխատանքի, ձեռքբերումների, նաև` զրկանքների հաղթահարման օրեր, ամիսներ, տարիներ են: Այդ տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է Հայոց ազգային բանակը, որը շուտով նույնպես կբոլորի իր 25-ամյակը:

Անկախությունը և բանակը իրարից անբաժան են, մեկը մյուսով է պայմանավորված: Հայոց բանակը ժողովրդի հետ սերտորեն համագործակցելով և նրա ջերմ աջակցությամբ անկախության տարիներին օրեցօր բարձրացրել է իր մարտունակությունը, դարձել մեր հայրենիքի անվտանգության, խաղաղության ու կայունության հիմնական երաշխիքը:

Վատ պաշտպանված երկրի անկախությունը խիստ փխրուն է, խոցելի ու վտանգված: Այդ ճշմարտության խորը գիտակցումով պետք է մեր բանակին անդամագրված յուրաքանչյուր ոք կրի իր ծառայությունը: Այսօրվա անկախությունը հայերի համար դարերի երազանք է եղել:

Մեր սերնդին բախտ է վիճակվել իրականություն դարձնել այն, որը մեծ պատիվ լինելուց բացի միաժամանակ մեծ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա: Մենք պարտավոր ենք սրբորեն պահել-պահպանել անկախությունը և հաջորդ սերնդին փոխանցել ազատ, ինքնիշխան, ավելի ուժեղ բանակ ունեցող բարգավաճ հայրենիք: Հայ ժողովրդի մեջ երբեք չի խամրել ազատության ոգին:

Մեր հազարամյա պատմության ակունքներից սնվող այդ ոգին է թևեր տվել ու ոգեշնչել մեզ գերությունից ազատելու Հայոց Արցախ աշխարհը, որի անկախության 25-ամյակը նույնպես վերջերս նշվեց: Հայ քաջորդիները թե Արցախյան ազատագրական պատերազմում, թե 1994թ. զինադադարից հետո նենգ թշնամու հետ բոլոր բախումների ժամանակ, բազմիցս ապացուցել են, որ երբեք թշնամուն թույլ չեն տա մտնել հայրենի հողը, որ ամուր է իրենց բազուկը, իսկ ոգին անընկճելի ու աննկուն: Նրանք մեկ անգամ չեն ցույց տվել, որ հայ ժողովրդի ազգասիրությունը, մարտադաշտում դրսևվորվող խիզախությունն ու քաջությունը ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և դառնում նրա գոյատևման ու հարատևման հիմնական գործոնը: Մենք հերոսների պակաս երբեք չենք զգացել:

Հայ զինվորի հայրենասիրության, նրա քաջության, անօրինակ սխրանքների բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում հայրենիքին իրենց նվիրվածությամբ, մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր բանակի զինծառայողներին, ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն են կատարում իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Իհարկե, շատ է ցավալի, որ անդառնալի կորուստներ ենք ունենում:

Հպարտությամբ փառք տանք հայրենի հողի համար զոհված մեր հերոս տղաներին ու գլուխներս խոնարհենք նրանց անմոռաց շիրիմների առաջ: Տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը, որը, իհարկե, մենք չենք ցանկանում, բայց եթե այն կրկնվի, ապա մեր հաղթանակը այդ պատերազմում այլընտրանք չպետք է ունենա: Ահա թե ինչու երբեք չպետք է թուլանա մեր զգոնությունը և այսօր ավելի ուժեղ պետք է լինենք, քան երեկ:

Սա է մեր առջև դրված ամենահրատապ խնդիրը, որի իրականացման գլխավոր պայմանը հայրենասիրությունն է: Ինչպես ասել է մեծն Գարեգին Նժդեհը. «Թշնամուն երբեք չի պարտվի այն զինվորը, որը անմնացորդ սիրում է իր հայրենի հողը: Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մեծ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, անձնական և ծառայողական նորանոր հաջողություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում