Monday, 06 07 2026
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Հերմինե Նաղդալյանը Չինաստանում խոսել է տարածաշրջանային համագործակցության Հայաստանի ներուժի մասին

Չինաստան-Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-23-ն անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 19-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներ ի հետ կապերի վարչությունից:

Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով համաժողովին մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանը եւ «Առավոտ» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը:

Համաժողովին մասնակցում է շուրջ 150 մասնակից, որոնցից մոտ 60-ը՝ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 22 երկրներից: Համաժողովն իր շուրջն է համախմբել բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների` նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, մարդու իրավունքի պաշտպանների, դիվանագետների, հասարակական եւ պետական մարմինների ներկայացուցիչների:

Համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների շրջանում եւ լայն քննարկման առարկա դար ձել: Տիկին Նաղդալյանն իր ելույթում մասնավորապես կարեւորել է խաղաղությունն ու կայունությունն աշխարհում, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների գերակայությունը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը: Նրա գնահատականով՝ աշխարհում ընդլայնվում է համագործակցությունը, ուժեղանում են ինտեգրացիոն գործընթացները: Մետաքսի մեծ ճանապարհը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ նշանակալի ձեռքբերումներից է, այն եղել է ոչ միայն պատմական երեւույթ, այլեւ կարեւորագույն դաս ապագայի համար:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` տիկին Նաղդալյանը նշել է, որ մեր երկրում այսօր իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքում պետք է մեծանան տարանցիկ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով: Հայաստանը ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններ ունի, այլեւ՝ երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Այն ԱՊՀ-ում այսօր առաջատար է տնտեսության ազատության եւ շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Իր ելույթում տիկին Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին եւ ընդգծել, որ այն նոր հնարավորություններ է բացուÕ ´ մեր երկրի առաջ: Եզրափակելով ելույթը` տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ 21-րդ դարը լինելու է սոցիալական գործընկերության, իրական սոցիալական համաձայնության դար, որի հիմքերը դրվում են հիմա՝ նման հանդիպումներում:

Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովի շրջանակում հրավիրվել են նաեւ թեմատիկ քննարկումներ եւ կլոր սեղաններ` «Ինտերնետ. զարգացման տարածք կանանց համար», «Կանանց լիդերությունը եւ տնտեսական էֆեկտիվությունը» եւ «Կանանց զբաղվածությունն ու ձեռներեցությունը» ենթաթեմաներով, որոնց մեր պատվիրակու թյան անդամները ակտիվ մասնակցել են:

Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպում է ունեցել Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի փոխնահանգապետ պարոն Էրկին Թունիազի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը, Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կարեւորությանը եւ հեռանկարներին առնչվող հարցեր: Տիկին Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Կանանց ֆորումին՝ հայկական պատվիրակության նկատմամբ ցուցաբերած ջերմ ընդունելության համար եւ կարեւորել ֆորումի աշխատանքները:

ՀՀ ԱԺ փոխ նախագահը հանդիպել է նաեւ Սինցզյան նահանգի կանանց կազմակերպության նախագահի հետ, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունեցել համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում