Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին արգելել է առաջադրվել 2017 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարի խորհրդական Մեհդի Ֆազելին:
Նրա խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդը ակնհայտորեն չի ցանկանում Ահմադինեժադի կառավարման թանկարժեք ու կործանարար ազդեցության կրկնում:
Ավելի վաղ իրանական մի շարք լրատվամիջոցներ ենթադրել էին, որ 2005-2013 թվականներին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է մասնակցել 2017 թվականի մայիսի 29-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ակնկալվում է, որ գործող նախագահ Հասան Ռուհանին առաջադրվելու է երկրորդ անգամ:









































