Նորվեգական Բերգեն քաղաքի դպրոցներից մեկը հանրակրթական ծրագրում ընդգրկել է համակարգչային խաղեր: Ինչպես հայտնում է RussiaToday-ը, շաբաթական մոտ 5 ժամ աշակերտները միմյանց հետ կմրցեն այնպիսի փլեյերներով, ինչպես League of Legends-ը և Counter-Strike-ը:
Ուսուցիչների կարծիքով՝ նմանատիպ խաղերը երեխաներին սովորեցնում են թիմով աշխատել և մտածել ռազմավարական ձևով:
Սակայն այնքան էլ հեշտ չէ ընկնել համակարգչային դասարան: Դրա համար աշակերտը պետք է լավ սովորի, ինչպես նաև զբաղվի սպորտով:










































