3D տպելը բեկումնային է դարձել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ շինարարության մեջ: Ահա, այժմ Նիդերլանդներում որոշել են 3D-ով «գործարար հյուրանոց» տպել:
de Slaapfabriek հյուրանոցը կունենա 12 սենյակ գործարար հանդիպումներին սպասող մարդկանց համար և նիստերի դահլիճ: Արտաքուստ այն նման կլինի բացված թերթիկներով ծաղկի:
de Slaapfabriek-ը կարժենա 420000 դոլար, և դա իրոք էժան է բարդ ճարտարապետությամբ նման նախագծերից: Հյուրանոցը նախագծման փուլում արդեն դարձել է «կանաչ», քանի որ շինարարությունում օգտագործվող նյութերը պատրաստված կլինեն վերամշակված նյութերից, և շինարարական թափոնի քանակը կկրճատվի 70%-ով:
Պլանավորվում է, որ de Slaapfabriek-ը կկառուցվի 2017 թվականին և կդառնա Եվրոպայում առաջին տպված հյուրանոցը:










































