Համայի շրջանում ահաբեկիչների կողմից գնդակոծումների ինտենսիվությունը աճում է: Նրանք դեպի Հան Շեյհուն, Աքերբաթ, Զարա և Նարբ Նավսա շրջաններ են տեղափոխում ավելի քան 5 հազար զինյալ, շաբաթ օրը հայտնել է Համա շրջանի կառավարական զորքերի ավագ զինղեկը, հայտնում է RIA Novosti-ն:
«Անօրինական զինված խմբավորումների կողմից շարունակվում են գնդակոծումները հրետանուց, ականանետերից և հրազենից կառավարական զորքեր դիրքերին և քաղաքացիական օբյեկտներին: Դրանց ինտենսիվությունը աճում է: Երեկ 23:00-ից մինչև 23:50 գնդակոծվել են կառավարական զորքերի դիրքերը և Շադժար, Ման, Սքանդարիա, Էլ-Մահրուք, Հադժար, Մահարդա բնակավայրերի բնակելի թաղամասերը»,- ասել է սիրիացի սպան: Նա ճշտել է, որ գնդակոծումների հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 8 մարդ:
«Հետախուզության տվյալներով՝ ահաբեկիչները Հան Շեյհուն, Աքերբաթ, Զարա և Նարբ Նավսա շրջաններ են տեղափոխում ավելի քան 5․5 հազար զինյալ, 20 տանկ և ՀՄՄ, ավելի քան 30 ականանետ և ՀԿՌՀ»,- հայտնել է սիրիացի զինվորականը:







































